ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ԱՄՆ-ի նախագահը քննադատել է ռուսական օդուժի գործողությունները

ԱՄՆ-ի նախագահը քննադատել է ռուսական օդուժի գործողությունները
03.10.2015 | 19:39

Ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են կետային հարվածներ հասցնել Սիրիայում՝ այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական նեկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ ռուսական օդուժի գործողությունները բնորոշելով «բարձր արդյունավետությամբ իրականացված»: Նրա խոսքով, վերջին մեկ օրում ռուսական Су-34 և Су-24М ինքնաթիռները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտներ են խոցել: Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «աղետալի դեղատոմս» է համարել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները: Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ Օբաման հերքել է Մոսկվայի պնդումները, թե Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարողներն «ահաբեկիչներ են»: ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե ռուսական օդուժի հարվածներն ուղղված են ոչ թե «Իսլամական պետության» կամ ահաբեկչական այլ խմբավորումների, այլ սիրիական ընդդիմության դեմ: Ըստ Օբամայի, նման պահվածքը միայն հեռացնում է Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու՝ քաղաքական որոշման հնարավորությունը:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ